
Սիրիական Հալեպ քաղաքում վիճակն օրըստօրե վատթարանում է: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
«Գանձասար»-ը գրում է, որ անդադար հրթիռներ են արձակվում քաղաքի տարբեր շրջանների, ներառյալ՝ հայկական Սուլեյմանիե, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունիշե, Ազիզե և այլ թաղամասերի ուղղությամբ՝ առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոցականներին:
Պարբերականը հավաստում է, որ քաղաքն աղետալի վիճակի է մատնվել: