ՍԽԱԼ ՀԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ տարածած հայտարարությամբ, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դրել ոստիկանությանը: Բանն այն է, որ ոստիկանությունը ՌԴ դեսպանատան մոտ օգոստոսի 17-ի միջադեպի մասին տեղեկատվություն էր տարածել, թե «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: Այնինչ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հակառակն է պնդել` ասելով, որ իրենց աշխատակիցները որեւէ առնչություն չունեն դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին: «Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:




Լրահոս