Ռուս սահմանապահներն ու հայ զինծառայողները Մայիսի 9-ի շքերթի փորձ են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները, ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունն ու ՀՀ ՊՆ-ն Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի փորձ են անցկացրել: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՀՌՕ-ի ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են համատեղ տոնական միջոցառումների փորձին՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 71-ամյակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր փորձը կկայանա մայիսի 6-ին «Մայր Հայաստանի» հուշահամալիրում: Տոնական միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 200 զինծառայողներ:




Լրահոս