ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող իր ընթացիկ հաշվետվությունը: Դրա վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ըստ ԱՎԾ-ի` տնտեսական աճը 2013թ. հունվար-հուլիսին 2012-ի հունվար-հուլիսի նկատմամբ 4% է: Մեկ ամիս առաջ այդ թիվը 4.4% էր, 2 ամիս առաջ 5.3%, իսկ տարեսկզբին ավելի քան 9%: Մի խոսքով, շարունակում ենք սուզվել… Հետաքրքիրը նաեւ այն է, որ այս էլ արդեն որերորդ անգամ աշխատավարձի աճն ավելի փոքր է, քան գներինը: Այսպես, այս 7 ամիսներին գներն աճել են 4.7%-ով, իսկ աշխատավարձը 3.2%: Այսպիսով, նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով: Պատկերացնում եմ, թե ինչ կլինեն իրական թվերը: Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով: Սրան-նրան կռվացնի, դատական գործեր սարքի, սուտի բացատրություններ տա, բիզնեսներ յուրացնի: Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն: Բա ի՞նչ անի: Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»:




Լրահոս