«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները 60 հրթիռ են արձակել Հալեպի ուղղությամբ: Հայտնի է դարձել խաղաղ բնակչության շրջանում 9 զոհի և 45 տուժածի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամենից շատ տուժել են Թիշրին, Մասակեն, Ալ-Սաբիլ և Ալ-Նիլ փողոցները:
«9 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 45-ը վիրավոր է»,-հայտնել է տեղի ոստիկանությունը:
Նշվում է, որ ահաբեկիչները հրթիռակոծել են քրիստոնեական թաղամասերը: Նախօրեին զինյալները փորձել են հարձակում գործել բանակի և աշխարհազորայիններին դիրքերի վրա, սակայն կառավարական զորքերը ետ են մղել վերջիններիս՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ:
Վերջին շաբաթվա ընթացքում քաղաքի ուղղությամբ ինտենսիվ հրթիռակոծությունների արդյունքում ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: