
«Տարոն Մարգարյանը միանշանակ չէր ընկալվում որպես ՀՀԿ դրածո, որովհետեւ լինելով քաղաքապետ՝ նա ուներ սեփական առանձին վարկանիշը»:
Տարոն Մարգարյանը՝ սեփական վարկանի՞շ: Որքանով հայտնի է՝ Տ. Մարգարյանը պարզապես երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին է եւ առաջ է գնացել միայն տոհմատիրական սկզբունքով՝ ոչ միայն օգտվելով տոհմատիրության բարիքներից, այլեւ հետագայում կիրառելով տոհմատիրությունը՝ որպես արդեն տոհմատեր եւ աներձագատեր եւ, ինչո՞ւ չէ, նաեւ գծատեր, մեծ ունեցվածքի տեր: Փաստորեն, ըստ Ադիբեկյանի՝ վարկանիշը ժառանգ ու տեր լինելով է որոշվում: Տիպիկ տոհմատիրական մոտեցում՝ տոհմատերերի պատվերով թվեր նկարող սոցիոլոգի կողմից: Երկիրը դատարկվում է, իսկ Ադիբեկյանը Տ. Մարգարյանին վարկանիշներ է վերագրում: