ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները պետք է Հայաստանի շահից ելնեն, քան պրոյեկտեն ռուսական, եվրոպական կամ արեւմտյան շահերը մեր քաղաքական դաշտում»:

Խաչատուր Քոքոբելյան «Առավոտ»

Եվ սա ասում է մի գործիչ, ում ամերիկամետ համարելը շատ մեղմ կարող է հնչել, քանի որ իր գործունեությունից մշտապես զգացվել է նրա՝ չափից դուրս ամերիկասեր լինելը: Բավական է հիշել «Վիկիլիքս»-ի բացահայտումները եւ թե ինչպես էին նրա մասին խոսում ամերիկացի դիվանագետները: Այնպես որ, այսքանից հետո խոսելով մեր քաղաքական դաշտում ռուսական, եվրոպական կամ արեւմտյան շահերը չպրոյեկտելու մասին՝ նա նվազագույնը ծիծաղ է առաջացնում: Հայաստանի շահերի մասին խոսելուց առաջ մարդ պետք է նախ մտածի՝ իսկ ինքն ի՞նչ է արել ի շահ Հայաստանի:




Լրահոս