Խառնել ջուրը և մածունը՝ մինչև միասեռ մասսա դառնալը: Առանձին խառնել ձուն, ալյուրը, քիչ-քիչ բացել թանով, ավելացնել ձավարը, աղը և եփել մարմանդ կրակի վրա: Մինչև եռալը պետք է շատ հաճախ, ցանկալի է՝ անդադար խառնել, որպեսզի չմակարդվի: Եփել մինչև ձավարի պատրաստ լինելը: Ավելացնել կանաչին: Մատուցել թթվասերով (իհարկե, ըստ ճաշակի):
Հայկական սպասը ապուր է, որը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին: