Եթե Հայաստանի Հանրապետությունում զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, ապա կլինի համապատասխան հայտարարություն: Այսօր հարցազրույց-ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հորդորեց զոհարահավաքին ու առհասարակ ռազմական ոլորտի իրադարձություններին չանդրադառնալ` հիմնվելով չճշտված տեղեկությունների վրա:
«Զորահավաքի վերաբերյալ տեղեկությունները ես երեկ արդեն հերքել եմ ու հիմա էլ եմ հերքում: Եթե զորահավաք սկսելու որոշում կայացվի, դրա մասին համապատասխան հայտարարություն կլինի, առաջիկա օրերին զորահավաք չի սպասվում»,- նշեց Հովհաննիսյանը:
Թերևս զինկոմիսարիատներից զանգահարում եւ ճշտումներ են անում՝ ունեցած բազան թարմացնելու համար: