
Քիչ առաջ ArmLur.am-ին ահազանգեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և հայտնեցին, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: Անազատության մեջ գտնվող մարդիկ փոխանցեցին, որ դատապարտյալներից մեկը բղավել է, թե «ախպեր բունտ արեք, սպանում են»: Թե ինչի հետ է կապված այս միջադեպը, ինչն է եղել պատճառը մեր զրուցակիցները դժվարացան պատասխանել՝ նշելով միայն, որ ՔԿՀ-ում մեծ աղմուկ է բարձրացել:
ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՔԿ վարչությունից: Մեզ ասացին, որ կփորձեն հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունեցել և կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ևս նույն քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել: