Այսօր կրկին թեժ մարտեր են արձանագրվել Հալեպում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են համեմատաբար խաղաղ Մոկամպոյի, Նիլի, Մուհաֆազայի, Խալտիեի, Ալ Ռահման մզկիթի, Սեպիլի և Ռազիի շրջանները, ինչպես նաև պետական բոլոր համալսարանները: Հարյուրավոր ռումբեր են արձակվել «ՏԱՊՊԻԹ» հիվանդանոցի և մանկատան ուղղությամբ:
Պարբերականը հայտնում է մեծ թվով վիրավորների և զոհերի մասին: