Նորատուսցիները փակել են գյուղի ճանապարհը. բողոքի ակցիա` խեցգետինների արտահանումն արգելելու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներ և հայտնեցին, որ գյուղում լարված մթնոլորտ է: Բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը և բողոքի ակցիա են կազմակերպել:

Պատճառը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, այն է, որ իրենց արգելվում է խեցգետին արտահանել: Գյուղացիները նշում են, որ միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին է զբաղվում այդ բիզնեսով:  Սա գյուղացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

17:35

Քիչ առաջ ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկի Գրիգորյանի հետ հասկանալու համար` ինչ է կատարվում գյուղում: Մարզպետն ասաց, որ գյուղում լարված վիճակ չէ, թեպետ միջպետական ավտոճանապարհը փակ է: Ինքը րոպեներ անց կժամանի Նորատուս: Խնդիրը կկարգավորվի:




Լրահոս