Ինչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի ճանաչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել է, Կառավարության մայիսի 5-ի օրակարգում ընդգրկված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև` արտաքին գործոնները:

ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, ով նշեց, որ այս քայլը Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացված ռազմական գործողություններից հետո արված հայտարարության շարունակությունն է, այն է՝ եթե Ադրբեջանը շարունակի սրել կոնֆլիկտը, ապա Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը:

«Այս պահին դա ուղղակի մեսիջ է Ադրբեջանին՝ ցույց տալու,  որ բացի ռազմականից կլինեն նաեւ քաղաքական հետեւանքներ, եթե Ադրբեջանը շարունակի ռազմական էսկալացիան, քանի որ հասկանալի է, որ նման  քայլերի դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, ինչը արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի, ինչպես նաեւ նոր սրացում ռազմական տեսանկյունից: Այս պահին խոսքը ճանաչման մասին չէ, այլ ցույց տալու Ադրբեջանին, որ դա իրականում հնարավոր է, եւ որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետեւություններ անեն իրենց քայլերից»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս