Ֆրանսիան «ոչ» է ասում ԱՄՆ- ի հետ Տրանսատլանտյան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան դեմ է ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների միջև Տրանսատլանտյան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին (TTIP), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, բանակցությունների ներկայիս փուլում Ֆրանսիան «ոչ» է ասում:

Ավելի վաղ արտաքին առևտրի հարցով պետքարտուղար Մատիաս Ֆեկլը պարզաբանել է, որ Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով բանակցություններն առաջ չեն շարժվում:

TTIP համաձայնագրի ստորագրման հեռանկարը լուրջ մտահոգություն է առաջացրել Եվրամիության տնտեսական և ագրարային լոբբիների շրջանում: Այդ համաձայնագիրը կարող է հանգեցնել Եվրոպայում մթերային սանիտարական նորմերի նվազեցմանը, որոնք ընդունվել են ամերիկյան գյուղատնտեսության ոլորտում: Իսկ արհմիությունները մտահոգություն ունեն, որ եվրոպական մթերքները չեն կարող մրցակցել ամերիկյան ապրանքների հետ, ինչը կհանգեցնի զանգվածային սնանկության և գործազրկության աճի:




Լրահոս