ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ
Ավարտվեց «Մանկական Նոր ալիք-2013» մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանը 186 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող ճանաչվեց 12-ամյա Սոֆյա Տարասովան Ուկրաինայից: Նա մրցութային երկու փուլերի արդյունքներով հավաքեց է 197 միավոր:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ
Կահիրեից 300 կմ հեռավորության վրա գտնվող Մինյա քաղաքի Մալաուի թանգարանում տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության ընթացքում ամենամեծ գողությունը: Այդ մասին գրում է Associated Press-ը: Գողերը տարել են հազարից ավելի թանգարանային նմուշ՝ ներառյալ 3500-ամյա թանկարժեք կրաքարից արձան, հնագույն ուլունքահատիկներով զարդեղեն, ոսկե եւ բրոնզե հունահռոմեական մետաղադրամներ, կավե առարկաներ: Բարեբախտաբար, հնագետ Մոնիկա Հաննային, ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցներից մեկին հաջողվել է փրկել  թանգարանային 40 նմուշ, այդ թվում`  հնագույն եգիպտական 5 սարկոֆագ, երկու մումիա եւ մի քանի տասնյակ այլ իրեր, որոնք գողերը թողել են փողոցում:

«ԿՈԴԱԿ»-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
BBC News-ը հայտնում է, որ հանրահայտ «Կոդակ» ընկերությունը ստացել է ամերիկյան դատարանի հավանությունը` սնանկացումից դուրս գալ որպես փոքր թվային լուսանկարչական ընկերություն: «Կոդակ»-ը սնանկացման շեմին է հայտնվել` չդիմանալով թվային լուսանկարչական սարքեր արտադրելու մրցավազքին: Ընկերությունը վաճառել է մի շարք բիզնեսներ եւ արտոնագրեր: Այժմ պատրաստվում է մասնագիտանալ տպագրության մեջ: Հիշեցնենք, որ «Կոդակ»-ը հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ Նյու Յորքում եւ ժամանակին համարվել է լուսանկարչության մեջ ամենամեծ անունն ունեցող ընկերությունը:




Լրահոս