
Մոսկվան պնդում է, որ թուրք-սիրիական սահմանը փակվի, որով նախկինի պես զինամթերք է մատակարարվում ահաբեկիչներին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովի խոսքով՝ մոտակա օրերին կներկայացվի ահաբեկիչների ցանկացած աջակցության հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը: «Մենք հուսով ենք, որ փաստերը, որոնք առկա են ՄԱԿ-ի քարտուղարությունում, կներկայացվեն այդ զեկույցում»,-ասել է նա:
Լավրովը նաև դրական է գնահատել Սիրիայում մարդասիրական աջակցության ապահովումը: