ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե տվյալ կազմակերպությունում հայտնաբերվում է մեկ չգրանցված աշխատող, ապա այդ դեպքում որքա՞ն է կազմում սահմանված տուգանքի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել 26 դեկտեմբերի 1997թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ՝ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման վիճակում չհայտնվելու եւ ավելորդ գումարներ չվատնելու համար պետք է ժամանակին կատարել բոլոր գրանցումներն ու մուծումները, հատկապես երբ հարցը վերաբերում է պետբյուջե գնացող ամենատարբեր տուգանքներին: