Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 3-ին կազմել է 478.49 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.62 դրամ՝ աճելով 4.95 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 702.95 դրամ է՝ աճելով 3.68 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 3-ին կազմել է 7.31 դրամ, անկումը կազմել է 0.06 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 274.68 դրամ, ոսկի՝ 19,778.19 դրամ, պլատին՝ 16,383.76 դրամ։