Ինչպիսին է իրավիճակը Նորատուսում. մարզպետը հանդիպել է ճանապարհը փակած բնակիչների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել և փակել միջպետական ավտոճանապարհը:

Բանն այն է, որ գյուղացիները չեն կարողանում արտահանել իրենց բուծած խեցգետինը և, ինչպես իրենք են մեկնաբանում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ստեղծած մենաշնորհի պատճառով:

ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասել է, որ ինքը գնում է Նորատուս` միաժամանակ հաստատելով միջպետական ավտոճանապարհը փակելու մասին լուրը:

Քիչ առաջ ArmLur.am-ին ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ճանապարհը բացել են մարզպետի հետ տեղի ունեցած զրույցից հետո:

ArmLur.am-ը կփորձի մանրամասներ իմանալ տեղի ունեցածից` հասկանալու համար ինչ խոստումներ են տրվել բնակիչներին: Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանեց` նորատուսցիների հայտարարությունը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է միայն զբաղվում խեցգետնի արտահանմամբ` արգելելով ուրիշներին զբաղվել այդ գործունեությամբ, չի համապատասխանում իրականությանը և հիմնավորված չէ:

13113288_1188048794568503_1236458875_o

13120916_1188048807901835_2072041889_o

13128589_1188048804568502_655641010_o

13129072_1188048791235170_682087672_o

13147911_1188048787901837_883104317_o

13161114_1188048801235169_1304617082_o

13161589_1188048784568504_441862120_o

13170543_1188048797901836_1222201494_o

13170572_1188048781235171_171834895_o




Լրահոս