ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը: Եվ եթե ավտոմեքենայի սեփականատերը չի վարելու մեքենան, այլ լիազորված անձը, ապա ԱՊՊԱ պայմանագիրն ո՞ւմ անունով պետք է կնքվի:

 Հովհաննես Պողոսյան (52 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ԱՊՊԱ-ի մասին» ՀՀ օրենքի՝ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ունենալ օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր: Ընդ որում, նշված պայմանագրի առկայության պատասխանատվությունը կրում է ինքը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, որը համարվելու է ապահովադիր: Այն դեպքում, երբ տեղի է ունեցել ապահովագրական դեպք, եւ վնասը պատճառած անձի մոտ բացակայում է ԱՊՊԱ պայմանագիրը, տուժած անձի կրած վնասները հատուցվում են բյուրոյի կամ վերջինիս անդամ հանդիսացող ցանկացած ապահովագրական ընկերության կողմից, սակայն վնասը պատճառած անձի նկատմամբ առաջանում է հետադարձ պահանջի իրավունք, ինչի հետ մեկտեղ նա պարտավոր կլինի վճարել տուգանք (նախատեսվում են տուգանքի վճարման բավական մեծ չափեր):
Յուրաքանչյուր պարագայում, անկախ այն բանից՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը կվարի մեքենան, թե ոչ, պայմանագիրը կնքվում է ՏՄ-ի սեփականատիրոջ անունով, իսկ բոլոր այն անձինք, որոնք շահագործում են տրանսպորտային միջոցը, պայմանագրում նշվում են որպես լիազորված տիրապետող:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեքենաների ապահովագրումն արդեն երկու տարուց ավելի է` մեզանում պարտադիր բնույթ է կրում, իսկ ապահովագրման գումարները հոսում են իշխանությունների գրպանները: Ասել է թե՝ ԱՊՊԱ-ի հաշվին հարստանում են առանց այն էլ հարուստները:




Լրահոս