
Պրահայում մայիսի 4-ին կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։