Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ալեքսանդր Մանասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել է, Կառավարության մայիսի 5-ի օրակարգում ընդգրկված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: Ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև` արտաքին գործոնները:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի ճանաչման հարցը  կախված է նրանից, թե ինչպես է Հայաստանը նախապատրաստում ճանաչման ակտը:

«Ես, բնականաբար, կողմ եմ ճանաչմանը, բայց դա ենթադրում է լավ նախապատրաստվածություն. ավելի լավը, քան մենք հիմա ունենք: Քարոզչական իրավական, դիվանագիտական, քաղաքական դաշտերում դրա նախապատրաստությունը պետք է ավելի հիմնավոր լիներ: Սակայն հիմնական  բանաձեւն այն  է, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»:




Լրահոս