Հրապարակ. Արարատի քաղաքապետի թեկնածուի հարցը լուծելու է Լոնդիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ օգոստոսի 15-ից` Աբրահամ Բաբայանի մահվանից հետո, ինչպես հայտնի է, Արարատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել: Երեկ այստեղ Բաբայանի մահվանից հետո ավագանու առաջին նիստն են հրավիրել եւ, ըստ ընթացակարգի, մարզպետարանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի դիմում ներկայացրել:
“Բայց այս  կարճ ժամանակում քաղաքապետի թափուր պաշտոնի բազում հավակնորդներ են ի հայտ եկել: Արարատցիներից մեկը երեկ մեզ հետ զրույցում հումորով նկատեց՝ իրենք չէին էլ պատկերացնում, որ Արարատում այդքան մարդ է ապրում:
Ըստ հրապարակված տեղեկությունների, հանրահայտ անուններն առայժմ երեքն են` նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, մարզի կադաստրի նախկին պետը, որն Ալիկ Սարգսյանի հորեղբորորդին է, ինչպես նաեւ խոսակցություններ կան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է ուզում որդուն այստեղ քաղաքապետ կարգել:
Իշխանական մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այդ հարցը դրված է մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի վրա, հենց նրա “մարդն” էլ այստեղ կներկայացնի իշխանության թեկնածուին”,- գրում է թերթը:




Լրահոս