Գեղարքունիքում ապրիլին 132 երեխա է ծնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում 2016 թվականի ապրիլին ծնվել է 132 երեխա, որից 73­-ը տղա են, 59­-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալ­տնտեսական զարգացման վարչությունից, 52 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 22 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 22 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 27 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 9 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

27 տղա եւ 25 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 12 տղա եւ 10 աղջիկ՝ Գավառի ԲԿ­ում, 13 տղա եւ 9 աղջիկ՝ Սեւանի ԲԿ­ում, 15 տղա եւ 12 աղջիկ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 տղա եւ 3 աղջիկ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2014 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, 2015 թվականի ապրիլին՝ 138 երեխա:




Լրահոս