Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանը հատած և հակառակորդի սահմանում հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրաարակ” օրաթերթն ու հիշեցնում, որ օրերս ադրբեջանական կողմը տարածեց Ինջիղուլյանի հարցազրույցը, որտեղ վերջինս, բացի հայոց բանակի հասցեին արված քննադատությունից, հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք, այլ` մեկնել երրորդ երկիր: ՀՀ ՊՆ-ն, բնականաբար, հիմք չընդունելով ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունը, որի ստացման ճանապարհները դեռևս պետք է պարզվեն, դիմել է Կարմիր խաչին, որպեսզի ստանան փաստացի տեղեկություններ Հակոբի գործողությունների և որոշման մասին: Նաև հայտարարվել է, որ հայ ռազմագերուն երրորդ երկիր ուղարկելն ապօրինի է, նա պետք է վերադարձվի Հայաստան, և նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվելու: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ասել է, որ Կարմիր խաչից դեռևս որևէ արձագանք չկա: Կարմիր խաչում առայժմ ամեն ինչ գաղտնի է պահվում: Թերևս սպասում են Ինջիղուլյանի կամարտահայտությանը: