Երեկ “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակիցը եղել է Փակ շուկայի ներսում, որն անճանաչելի է դարձել՝ վերածվելով “պաբելկա” արված առևտրի կետի: Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուց֊վել է նաև երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տա֊նող շարժասանդուղքը: Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված Է:
Թերթի թղթակցի ֆոտոխցիկը ար֊ձանագրել է առևտրային վիտրաժները: Անգամ դրամարկղերն են տեղադրված և տոպրակով ծածկված: Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել և ապրանքները դասա֊վորել, և “Սիթին” պատրաստ է գործարկման: Սամվել Ալեքսանյանի գրասենյակից սուպերմարկետի գոր֊ծարկման վերաբերյալ որևէ տեղեկություն “ՀԺ”-ի թղթակ֊ցին հրաժարվել են հաղորդել: Այնինչ, բանվորները փո֊խանցել են, որ աշխատանքները մեծ թափով իրակա֊նացվում են՝ սեպտեմբերի 15-ին բացումն անելու համար: Աղմկահարույց պրոյեկտի վերջնակետին հասնելու համար մնացել է դրսի մի քանի կոսմետիկ աշխատանք, որից ամենախոշորը շենքի շրջակայքի ասֆալտապա֊տումն է: Դա էլ արդեն ընթացքի մեջ է: Այնպես որ, ի հեճուկս բոլորի, Փակ շուկայի աղճատու֊մը ավարտական փուլում է: