Ժողովուրդ. Նովոն ու Ֆլեշի Բարսեղը թեժ առանձնազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Համաձայն “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գևորգյանը (Նովոն) ու հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով։ Բեգլարյանի համբերության “բաժակն” այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի։ Բ. Բեգլարյանի օգնականը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը։ Իսկ Ն. Գևորգյանն էլ ասաց. “Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզին վերցնենք, չէ, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներե”,-գրում է թերթը։ Մ
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս