Որոշումներ կայացնելիս ՀՀԿ-ն հաշվի չի առնում իր կոալիցիոն գործընկերոջը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդեն երկու ամիս է՝ գոծում է կոալիցիոն կառավարություն: Սակայն ՀՀԿ-ն նախկինի պես շարունակում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Սա այն դեպքում, երբ կոալիցիոն հուշագիրը, որը ստորագրվեց փետրվարի 24-ին եւ կոչվում է «Քաղաքացիական համագործակցության համաձայնագիր», ենթադրում է, որ ռազմավարական նշանակության հարցերի շուրջ կոալիցիա կազմած քաղաքական ուժերը պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գան:

«Ժողովուրդը»-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում այն փաստին, որ բոլոր որոշումները ՀՀԿ-ի ղեկավարությունն ինքնուրույն է կայացնում, երկրի կարեւորագույն խնդիրները քննարկում է ՀՀԿ նիստի ընթացքում, ինչին նա պատասխանեց. «Գիտեք, որ համագործակցությունը ենթադրում է նաեւ ունենալ համադրող մարմին, որը պետք է պարբերաբար  խորհրդակցություններ իրականացնի: Այդ նիստը դեռ չի կայացել. կկայանա մոտ ժամանակներս,  եւ կողմերի տեսակետները համադրելու խնդիրն ավելի պաշտոնական կառաջանա այդ նիստի ժամանակ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս