
“Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը նշում է իր անկախության օրը, և, ավանդաբար, Հայաստանից մեծ թվով մարդիկ են մեկնում տոնակատարություններին մասնակցելու։ Այս անգամ, մեր տեղեկություններով, Արցախ մեկնող պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ով ոչ միայն տոնական միջոցառումներին կմասնակցի, այլև զինվորական “կամուֆլյաժով” կմեկնի առաջին գիծ, կմտնի խրամատներ։
Սա վկայում է, որ մեր հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Վ, համապատասխանում է իրականությանը։ Իսկ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք հայկական նորակառույց եկեղեցու օրհնման արարողությանը, ինչպես նաև ՌԴ իշխանությունների հետ հանդիպումներ կունենա։ Ի դեպ, Մոսկվայի հայկական թեմն ամեն ինչ անում է, որ հայկական եկեղեցու հանդիսավոր բացմանը մասնակցի նաև Վլադիմիր Պուտինը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: