ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտն աշխատակիցների թվի հավելագրումներ է անում և պետությունից ավել գումար վերցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գիտությունների ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրինությունը, իրենց աշխատակիցների թիվը հավելագրելով, պետբյուջեից հավելյալ գումարներ է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս իստիտուտում իրականում աշխատում է 35-ից առավելագույնը 40 հոգի: Սակայն նշված հիմնարկությունից «Ժողովուրդ»-ին տված պարզաբանման համաձայն՝ իրենք ունեն 63 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ:

Մինչդեռ մեզ հաջողվեց նույն Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հաշվապահության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությանը ներկայացրած հաշվետվության պատճեն ունենալ՝ համաձայն որի, այս հիմնարկությունը մարտ ամսին 80 աշխատակցի է աշխատավարձ վճարել: Նկատենք, որ իրականում գոյություն չունեցող աշխատակիցների թվի հավելագրման շնորհիվ վերը նշված ինստիտուտին պետբյուջեից հատկացվող միջոցները ամսական մոտ 4 միլիոն դրամով ավելին են, քան պետք է լինեին: Ու դեռ ասում ենք՝ գիտության ոլորտում ֆինանսավորում չունենք: Գուցե ճի՞շտ չի բաշխվում այն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս