Հայկական ժամանակ.Փարքինգ սիթի սերվիսըե ֆոկուս է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող “Փարքինգ սիթի սերվիսը” կարող է այնպես անել, որ անվճար ավտոկանգառում կայանած մեքենայի սեփականատերը ընդամենը մեկ վայրկյանում դառնա ընկերության պարտապանը։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Երեկ կեսօրին մեր թղթակիցը ականատես է եղել հետեւյալ տեսարանի. Մաշտոցի պողոտայում անվճար կայանատեղիում կայանած են մի քանի ավտոմեքենաներ: Այդ պահին կանգառում է հայտնվել “Փարքինգ սիթի սերվիսի” աշխատակիցներից մեկը՝ ներկող սարքով, ու ներկել ավտոկանգառի սահմանները կարմիր ներկով: Մեքենաները վայրկյանների ընթացքում հայտնվել են կարմիր գծանշման, այսինքն՝ արդեն վճարովի կանգառի, սահմաններում: Ինչպես հայտնի է, եթե կարմիր գծանշման սահմաններում ես մեքենան կայանել, պետք է վճարես: Վարորդները շվարել են, թե ինչպես դարձան “Փարքինգ սիթի սերվիսի” պարտապանը:
 Վարորդները չեն կողմնորոշվել՝ կայանելու համար վճարե՞ն, թե ոչ, քանի որ իրենք ի սկզբանե անվճար կանգառում էին կայանել: Իսկ ներկարարը տեղափոխվել է այլ տարածք՝ անվճար կանգառները ներկազարդելու:
Ինչպես հայտնի է, “Փարքինգ սիթի սերվիսի” ծառայություններից վարորդները դժգոհ են: Նախ՝ մեկ տարվա վարձ վճարելով (12 հազար դրամ), վարորդը մեքենան մայրաքաղաքում տվյալ ժամկետի համար կայանելու իրավունք չունի: Անգամ եթե դեկտեմբերի 29-ին մեկ տարվա գումար վճարես, ծառայությունից օգտվելու իրավունք ունես մինչեւ ընթացիկ տարվա վերջին օրը: Դժգոհության երկրորդ պատճառն այն է, որ ընկերությունը գումար է գանձում, սակայն մեքենաների անվտանգության համար գրեթե քայլեր չի ձեռնարկել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս