Ժողովուրդ.ՊՊԾ-ն գործ է տալիս ՃՈ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ վերջին օրերին ՊՊԾ աշխատակիցները Երևանում անտեղի “կանգնեցնում” են վարորդներին ու նրանց հետ կռվի ,բռնվումե:
Ընդ որում, ՊՊԾ աշխատակիցներն աչքի են ընկնում ընդգծված գռեհիկ պահվածքով՝ փորձելով քաղաքացիների հետ լուրջ վիճաբանություն ,սարքելե: Իսկ երբ քաղաքացին խնդրում է բացատրել, թե որն է իր սխալը, նրանք ասում են, թե իրենք պարտավոր չեն որևէ բան բացատրել: Այնուհետեւ ՊՊԾ աշխատակիցները հրավիրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, որոնք էլ տուգանում են քաղաքացիներին` ասելով, որ իրենց “կապ են տվել”, կանչել, իրենք պարտավոր են գնալ այդ քայլին: Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ:
“Բացի ճանապարհային ոստիկանության աշխատանքից, պարտավոր ենք ցանկացած ակնհայտ իրավախախտման արձագանքել: Եթե ՊՊԾ աշխատակիցները նկատում են, որ, ասենք, մեքենան կայանվել է մայթերի վրա, նման դեպքերում ոստիկանության ցանկացած աշխատակից պարտավոր է արձագանքել: Դա օրինաչափ է”,-նշել է թերթի զրուցակիցը:
Շարունակությունը այսօրվա համարում




Լրահոս