
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն նշել է, որ իր թիմը չի մտածում «Ռեալի» նկատմամբ ռեւանշի հասնելու մասին: Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Դիեգո Սիմեոնեի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երկու խաղի արդյունքով հաղթել է Մյունխենի «Բավարիային» ու դուրս եկել եզրափակիչ:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել խաղացողներին, մարզչական շտաբին եւ երկրպագուներին: Եզրափակիչ դուրս գալու համար հաղթել ենք այնպիսի ակումբների, ինչպիսին են ՊՍՎ-ն, «Բարսելոնան» ու «Բավարիան»: «Ռեալի» նկատմամբ ռեւանշի մասին չեն մտածում, յալ կենտրոնացել ենք Պրիմերայի խաղերի վրա»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է «AS»-ը: