Ապրիլ ամսին «114» թեժ գծին ստացվել է 4776 զանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է4776 զանգ:

Ստացված զանգերից 967-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 812-ը՝ ընտանիքի անապահովության, 670-ը՝ երեխայի խնամքի, 338-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 328-ը՝ մայրության, 252՝-ը կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (43), ավանդի փոխհատուցման (221) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Ապրիլ ամսին ստացվել է 123 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալականծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 113-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս