Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմաթ Հաջիեւը անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ անկախության ճանաչման հարցի քննարկման որոշմանը:
Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ճանաչելով ԼՂ անկախությունը:
Նրա խոսքով՝ եթե դա պատահի, ապա Մինսկի խումբը մանդատից կզրկվի:
«Սա վիրավորանք է Մինսկի խմբի, համանախագահների, ինչպես նաեւ միջազգային հանրության նկատմամբ»,- ասել է նա: