
Օգոստոսի 27-ի երեկոյան Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում կրակոցներ են հնչել Հայ առաքելական սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտ: Ինչպես գրում է “regnum”-ը, վիրավորվել է 3 տղամարդ: Toyota Land Cruiser ամենագնացի սեփականատերը, ով կրակ է բացել, փախել է դեպքի վայրից՝ թողնելով ավտոմեքենան: Հանցագործության վայրում հայտնաբերվել է հրազենի 10 փամփուշտ: Դեպքի պատճառներն առայժմ անհայտ են, այժմ աշխատանքներ են տարվում ականատեսներին պարզելու ուղղությամբ։