«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությունը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի 2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569 գրությունը»:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցվել են և հարուցվել է քրեական գործ: