Մայիսի 5-ին ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը կներկայացնեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:
Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Կքննարկվեն ընթացիկ հարցեր: