
Այսօր 70-րդ անգամ կմեկնարկի Վիեննայի հայտնի կինոփառատոնը, որն անցկացվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող իտալական Լիբո քաղաքում: Փառատոնը կբացի երկու կինոնկար: Աշխարհում ամենահին կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի 3D ֆիլմ՝ ամերիկյան “Ձգողականություն” ֆիլմը: Երկրորդ ֆիլմը կինոալմանախ է, որի ստեղծմանը մասնակցել է 70 ռեժիսոր տարբեր երկրներից: Ֆիլմը բաղկացած է փառատոնի պատմությունը նկարագրող 1-1.5 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմեր: