
«Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Սիրիա ուղարկել ցամաքային զորքեր»,- այս մասին այսօր Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւ հավելել.
«Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել Թուրքիայի եւ՛ ներքին, եւ՛ արտաքին պաշտպանության համար»,- ասել է նա:
Վարչապետը չի բացառում, որ սա կարող է դիտարկվել որպես Թուրքիայի միակողմանի քայլ, սակայն նշել է, որ Անկարան նախընտրում է գործել միջազգային համաձայնագրերի շրջանակներում:
Անդրադառնալով «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից թուրքական սահմանային քաղաք Կիլիսը կրակահերթի տակ պահելու խնդրին՝ նա նշեց, որ թուրքական բանակը կշարունակի հարվածներ հասցնել խմբավորման ուղղությամբ:
Դավութօղլուն նաեւ հաստատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
«Մեր քաղաքականությունը հստակ է: Սիրիայում ճգնաժամի լուծումը պետք է գտնել դիվանագիտական ճանապարհով, սակայն Ասադի օրինականությունը մենք չենք ճանաչում»: