
Պաշտպանության նախարարության տվյալով՝ օգոստոսի 27-ի ցերեկը եւ գիշերվա ընթացքում հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարը: Կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի եւ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացիրով կրակ է բացել Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակվել է մեկ կրակահերթ: