ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում
Որքան էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված լինի, սահմանին կանգնած մեր զինվորները եւ կամավորները չեն կորցնում իրենց կենսախնդությունը: Դրա մասին է փաստում այս լուսանկարը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումարը պետք է վճարի:
Էլեն Եղիազարյան (24 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ:
Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014-2015թթ. ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014թթ. ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:
ՀԱՐՑ. Ո՞վ կարող է փախստական համարվել: Ի՞նչ է անհրաժեշտ փախստական լինելու համար:
Դիաննա Մելքոնյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
Փախuտական է համարվում նաեւ այն oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապեu փախuտական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Ժնեւի կոնվենցիան uտորագրած այլ պետություններ:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախստականի վկայական եւ ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի վկայականը Հայաստանի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ տրվում է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթը՝ փախստականի վկայական ստացած անձանց՝ ըստ ցանկության: