Քաղաքային տնտեսության այս կամ այն ոլորտի վերաբերյալ առկա հարցերին պատասխանելու նպատակով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն մայիս 5-ին` ժամը 14:00-16:00-ն քաղաքացիների հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ ժամը 16:00-18:00-ն`քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Ըստ ոլորտների` քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքնային օր:
Երևանի քաղաքապետարան