«ԲիԲիՍի»-ի փոխանցմամբ՝ Եվրամիության երկրներին սպառնում է 250 հզր եվրո տուգանք յուրաքանչյուր մերժված փախստականի համար:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կներկայացնի պատժամիջոցների կոշտ ծրագիր այն երկրների համար, որոնք կհրաժարվեն ընդունել փախստականներին ըստ քվոտավորման: Օրինակ՝ եթե Լեհաստանը հրաժարվի իրեն սահմանված կարգով ապաստանի հայցման 9 հզր 287 դիմումներից, ապա պետք վճարի 2,3 մլրդ եվրո տուգանք, ԵՄ ամենաաղքատ երկրներից մեկի՝ Ռումինիայի դեպքում դա հնարավոր հասնի 1,2 մլրդ եվրոյի:
Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սլովակիան արդեն իսկ դեմ են արտահայտվել պարտադիր քվոտավորմանը: Հունգարիան եւ Սլովակիան հայց են ներկայացրել Եվրոպական դատարան՝ բողոքելով հանձնաժողովի կողմից մշակված սխեմայի դեմ:
Ըստ փորձագետների՝ Բրյուսելի կողմից մշակված նոր սխեման կարող է հանդիսանալ հավելյալ լարվածության առիթ «հին» եւ «նոր» Եվրոպաների միջեւ:
Առաջարկները ուժի մեջ կմտնեն միայն Եվրախորհրդի եւ Եվրախորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո: