“Վճարում ենք 100 դրամե նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Օրերս ՀՀ քաղաքացի Ռուզաննա Գրիգորյանը նամակ ստացավ Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանից, ով պատասխանել էր “Վճարում ենք 100 դրամ” նախաձեռնության պահանջները ներկայացնող նամակին, որը քաղաքապետարանի նամակների բաժին մուտքագրել էր Ռուզաննան: Նամակում Ռուզաննա Գիրգորյանին առաջարկվում է որպես շահագրգիռ անձ մասնակից լինել այն հանձնաժողովի աշխատանքներին, որն ստեղծվել է Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո, մեր գնահատմամբ, Երևանի ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը լեգիտիմացնելու նպատակով:
Փաստորեն, նամակում չկա որևէ հղում, թե ինչպիսի՞ ընթացակարգով է որոշում կայացվ” և, ըստ էության, ընդունվում է, որ հանձնաժողով չկար և հիմա նոր փորձ է արվում հիմնավորել որոշման կայացումը, այն էլ` բողոքների պատճառով: Նման խոստովանությունն ուղղակի հաստատում է, որ որոշումը կայացվել է ոչ պրոֆեսիոնալ կերպով, և այն ընդունողները գործել են օրենքից դուրս: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ոչ մի հղում չկա որևէ օրենքի կամ օրինական ակտի: Փոխարենը հղում է արվում քաղաքապետի ,բարի ցանկությանըե: Ահա նամակում տեղ գտած խոստովանությունը` ,վերոնշյալ մտայնություններից ելնելով և փորձելով միայն զուտ իրավական հենքի վրա չպատասխանել հայտարարությանը, ներկայացնենք ուղղակի մի քանի նկատառումներե: Մինչդեռ հանրությունը պահանջում է հենց իրավական հիմքեր, և որևէ պաշտոնյայի լիրիկական զեղումները քչերին են հետաքրքիր:
Նամակում ուղեվարձի թանկացումը մեկնաբանվում է որպես անխուսափելի իրավիճակի արդյունք: Սա բացահայտ խաբեություն է և քաղաքապետարանի ներկայացրած հաշվարկում ծախսերն ուռճացված են: Դա ակնհայտ է դառնում պարզ տնտեսագիտական հաշվարկից հետո: Կեղծ հաշվարկների վրա հիմնավծ որոշումն անօրինական է: Սակայն, ապօրինի որոշումը քաղաքապետի կողմից ընդամենը կասեցվել է` անվավեր հայտարարվելու փոխարեն: Քննարկումներ ծավալել արդեն իսկ կայացված ապօրինի որոշումն ունենալով որպես ելակետ, հակասահմանադրական է: Վերահաստատում ենք մեր պահանջը՝ անվավեր հայտարարել ներքաղաքային տրանսպորտի թանկացման մասին ապօրինի և հակասոցիալական որոշումը, որը կայացվել է գծատեր-օլիգարխների նեղ շահերին ի նպաստ և ի վնաս հանրային շահի:
Նամակում նաև խոսվում է տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների օրերին ,ոլորտի պատասխանատուների՝ բարդ իրավիճակում օպերատիվ արձագանքման և արդյունավետ աշխատանքի մասինե: Պարզ է, որ վարորդները քաղաքապետարանի կայացրած ապօրինի որոշման պատճառով հայտնվել էին իրենց համար անսովոր պայմաններում և պատվով դուրս եկան այդ իրավիճակից, իսկ թե ինչո՞վ էին զբաղված այդ օրերին ոլորտի պատասխանատուները, չենք զլանա ևս մեկ անգամ հիշեցնել: Զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնը և այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող` Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով “Համայնքային ծառայության մասին” և “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, որոնք իրավական հիմք են հանդիսանում նրան պաշտոնանկ անելու համար: Այդ իրավական հիմքերն արդեն իսկ հրապարակված են, սակայն դրանց վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք չի եղել քաղաքապետարնի կողմից: Ուստի՝ ևս մեկ անգամ դրանք ներկայացվում են այս նամակին կից: Իսկ “Երևանտրանս” ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանն իր շրջապատի հետ միասին դրսևորել է խուլիգանական վարք և բախումներ է հրահրել ցուցարարների հետ: Այսպիսի վարքագծով համայնքային կազմակերպության տնօրենը պետք է հեռացվի իր պաշտոնից: Ավելին՝ այս երկու պաշտոնյաներն անմիջականորեն կամ իրենց ազգականների միջոցով երթուղիներ են շահագործում, ինչը նշանակում է, որ առկա է մասնավոր և հանրային շահերի բախում, այն է՝ կոռուպցիա:
Պահանջում ենք Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Քանի դեռ այս կոռումպացված գծատեր-պաշտոնյաները գտնվում են հանձնաժողովի կազմի մեջ և աշխատում են կառավարման համակարգում, որևէ համագործակցության առաջարկ, նաև այս պատճառով, անիմաստ և ձևական է:
Բացի այս ամենը, կարող ենք հիշել “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնության՝ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը բարելավելու ուղղությամբ գործադրած ապարդյուն ջանքերը: Որևէ երկխոսության փորձ տապալվում է հենց քաղաքային իշխանությունների կողմից, քանզի նրանք չեն ցանկանում ճանաչել գործած սխալները, քայլեր ձեռնարկել դրանց շտկման համար, այլ շարունակում են համառորեն վարել նեղ խմբային շահեր սպասարկող քաղաքականություն` անտեսելով հանրային շահը: Կասկածի տեղիք չի տալիս այն, որ քաղաքապետարանի կողմից համագործակցության հրավերները կրում են ձևական բնույթ և նպատակ ունեն լեգիտիմացնել արդեն կայացված ապօրինի որոշումներըե:
Ակտիվիստները բացի վերը նշված պահանջներից, պահանջում են նաև`
Գծատերերի ինստիտուտի վերացում
Ինտեգրված տրանսպորտային համակարգի ստեղծում
Վարորդների աշխատանքային պայմանների բարելավում: