Առաջնագծում ծանր վիրավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է , բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:

Ա. Հարությունյնը 61 տարեկան է, եւ կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր, սակայն Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա եւ լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է եւ նա եւս գտնվում է սահմանամերձ շրջաններում:
Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում մեր սիրելի պարոն Հարությունային»:

Այս մասին գրում է «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում:




Լրահոս