
03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին