Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչ¬¬ների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին մասնակցելու նպատակով: Նիստի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և ակնկալվող արդյունքները:

Այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Մակաոյի հետ: Կողմերը գոհունակությամբ են խոսել Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին և քննարկել հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:




Լրահոս