«Բավարիա»-ն բանակցել է Պյանիչի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ն բանակցություններ է վարել իտալական «Ռոմա»-ի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ:

«TZ»-ն հայտնում է, որ իտալական ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել 38 մլն եվրոյի դիմաց: Եթե այդ տրանսֆերը կայանա, ապա կիսապաշտպանը կդառնա մյունխենցիների պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Իտալիայի ավարտվող առաջնությունում անցկացրած 31 խաղում Պյանիչը խփել է 9 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:




Լրահոս