Ինչպես ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, հայնտաբերվել են ժամկետային զինծառայողներ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մարմինները:
Շարքային Իգոր Հակոբյանը Գետաշենից էր, իսկ Կորյուն Հարությունյանը Վարդենիսի Գեղամասար գյուղից:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ զինծառայողները զոհվել են զինվորական ապաստարանի փլվելու պատճառով:
«Բլինդաժը փլվել է, խեղճ երեխեքը մնացել են տակը»,- ասաց գյուղապետը:
Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կորյուն Հարությունյանը դպրոցից հետո միանգամից անցել է պարտադիր ժամկետային զինծառայության Ջեբրայիլում:
«Ասում են, որ բլինդաժն է փլվել, բայց բլինդաժը հնարավոր չի՝ ինքն իրեն փլվի, չեմ կարող կոնկրետ ասել, բայց միգուցե ինչ-որ բան ա կպել»: